Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 3-4-ը Աստանայում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակում կքննարկեն Ռուսաստանի ղեկավարի առաջիկա այցը Թուրքիա և մի շարք զգայուն հարցեր։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի ՈՒՍշակովը։               
 

Մեկ բան ակնհայտ է՝ Էրդողանը և բնականաբար իր դաշնակիցները շատ լուրջ պրոբլեմ ունեն

Մեկ բան ակնհայտ է՝  Էրդողանը և բնականաբար իր դաշնակիցները շատ լուրջ պրոբլեմ ունեն
28.04.2023 | 22:23

Էրդողանի էս առողջական պատմության մեջ ինձ արդեն երրորդն օրն է մի փոքրիկ, տեխնիկական, բայց շատ կարևոր դետալ է անհանգստացնում: Դետալ, որը կարող է բազմաթիվ եզրահանգումների տեղիք տալ:

Խնդիրն այն է, որ աշխարհում իրականում գոյություն չունի «ուղիղ եթեր» հասկացություն: Աշխարհի ամենա արագ, ամենա-«ուղիղ» եթերները հեռարձակվում են առնվազն 7 վայրկյան ուշացումով: Իսկ առանձին դեպքերում «ուղիղ եթերները» հեռարձակվում են դիտորդների էկրաններին նույնիսկ րոպեների ուշացմամբ:

Հավաստի աղբյուրներից ինձ, օրինակ, հայտնի է, որ Սերժ Սարգսյանի ուղիղ եթեր հեռարձակվող հարցազրույցները մոտ մեկ րոպե ուշացումով էր հեռարձակվում, դա այն մեկ րոպեն էր, որի ընթացքում անհրաժեշտության դեպքում ռեժիսորը կարող է լրագրողի ականջակալին հաղորդել, որ վերջինս գովազդային ընդմիջում հայտարարի, որի ընթացքում, օրինակ, հնարավոր կլիներ Սարգսյանի փողկապն ուղղել:

Ոլորտի մասնագետները շատ լավ գիտեն, որ Էրդողանի հարցազրույցը չէր կարող առանց զգալի ուշացումների հեռարձակվել: Դա պարզապես բացառվում է:

Այսինքն, տեսաուղերձի ռեժիսորը միջոցառման ընթացքում, որևէ խնդիր տեսնելով, ուներ բավական ժամանակ, որպեսզի հանգիստ ու հարթ անցնի գովազդի: Ինչը, սակայն, Էրդողանի հարցազրույցի ժամանակ տեղի չունեցավ: Ընդհակառակը, տեսնելով, որ Էրդողանը դժվարանում է, նկատելով լրագրողի ապշած դեմքը, լսելով «Աստված իմ» արտահայտությունն ու ունենալով առնվազն մի քանի տասնյակ վայրկյան ժամանակ, ռեժիսորն անմիջապես չի ընդհատել հեռարձակումը, այլ արել է դա միայն, երբ ողջ աշխարհը տեսավ, որ Էրդողանը լավ չի:

Թուրքիայի նման պետությունում կարելի է բացառել նաև միտումնավոր սաբոտաժի վարկածը: Եթե հանկարծ ինչ-որ հրաշքով Էրդողանի չուզողները կարողանային հավաքագրել իր իսկ ռեժիսորին, ռեժիսյորն էլ իր հերթին աներևակայելի զգոնությամբ սպասեր շեֆի պլստալուն ու դա միտումնավոր եթեր տալուն, ապա էդ ռեժիսորն արագ կվերանար երկրի երեսից:

Այսինքն, վստահության բավականին մեծ պաշարով կարելի է ենթադրել, որ այս բեմականացումը հենց Էրդողանն էլ ծրագրել է: Մնում է հասկանալ նպատակը: Ըստ իս` կա երեք հնարավոր սցենար:

Առաջին տարբերակը զուտ քաղտեխնոլոգիական է՝ «Էրդողանն իր կյանքը և առողջությունը նվիրում է իր պետությանը»: Ենթադրվում է, որ սա պիտի խղճահարություն առաջացնի մարդկանց մոտ, սակայն իհարկե հնարավոր է նաև հակառակ էֆեկտը, երբ առաջնորդի թուլությունը վախ առաջացնի մարդկանց մոտ: Ամեն դեպքում, եթե սա էր Էրդողանի հաշվարկը, ապա սա ոչ թե հաշվարկ է, այլ ավանտյուրա: Էրդողանը գնալով ավելի ու ավելի էր հետ մնում իր հակառակորդից ու սա պարզապես կարող էր լինել իր «վա բանկ» քայլը:

Երկրորդ տարբերակը ընտրությունների հետաձգումն է: Քանի որ հաղթելու շանսերն օրեցօր նվազում են ընտրությունների հետաձգումը կարող էր ժամանակ շահել իշխող խմբակի համար, իսկ հետո` «յա էշը, յա իշխատերը» մարտավարությամբ կրկին կփորձեին:

Երրորդ ու, ըստ իս, ամենահավանական տարբերակն այն է, որ Էրդողանը նախապես արդարացում է նախապատրաստում իր պարտության համար: Արդարացում, որը կօգնի Թուրքիային խուսափելու հետընտրական բախումներից: Այս քայլի դիմաց նա կարող էր Արևմուտքից կորզել սեփական թմակիցների անվտանգության ու բարեկեցության երաշխիքները պարտությունից հետո: Թուրքիայի պատմության մեջ նա ամեն դեպքում իր բացառիկ տեղը կունենա, վերջում էլ կպարտվի` ոչ թե ընդդիմադիր թեքնածուին, այլ Աստծուն, Ով համարեց, որ իր ժամանակը եկել է:

Իրականում շատ դժվար է հասկանալ, թե այս երեք տարբերակներից որն է ամենաիրատեսականը, սակայն մեկ բան ակնհայտ է՝ Էրդողանը և բնականաբար իր դաշնակիցները շատ լուրջ պրոբլեմ ունեն: Նրանք դա հասկանում են ու ամեն գնով պիտի փորձեն տակից դուրս գալ:

Արթուր ԴԱՆԻԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 4964

Մեկնաբանություններ